Սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն. օդի ջերմաստիճանը կհասնի +38+40 աստիճանի. Գագիկ Սուրենյան


17:05 , 15 հուլիս, 2020

Հուլիսի 19-20-ին Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում, սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն:

Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: