Հուլիսի 16-ին 8 ժամով կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքի կենտրոնական թաղամասի գազամատակարարումը


16:08 , 15 հուլիս, 2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 16-ին ժամը 9.00-ից մինչև ժամը 17.00-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքի կենտրոնական թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: