21:00 , 15 հուլիս, 2020Դժվար է պատկերացնելը, որ մարդակերություն երևույթը գոյություն ունի 21-րդ դարում, երբ մարդիկ Տիեզերք են գնում և iPhone-ի համար կիլոմետրեր ձգվող հերթերում սպասում: Սակայն աշխարհում դեռևս գոյություն ունեն ցեղեր, որոնք չեն պատրաստվում հրաժարվել իրենց ավանդույթներից և շարունակում են ուտել ցեղակիցներին: Դա, սակայն, անում են բացառապես քաղցի պատճառով:

Վարի ցեղի ներկայացուցիչներն ապրում են Ամազոնի անտառներում: Նրանց քանակը նվազում է և այժմ կազմում է մոտ 2,000 մարդ: Այս ցեղում մարդակերությունը համարվում է մշակույթի անբաժանելի մասը: Երբ մարդը մահանում է, նրա հարազատնեը համախմբվում են նրա մարմնի շուրջ, տապակում այն և ուտում: Արյունակից հարազատները չեն մասնակցում «համտեսին», այլ պարզապես տեղի ունեցողին հետևում են հեռվից: Ծիսակատարությունն օգնում է համակերպվել հարազատ մարդու մահվան հետ: Մարմինը հողի մեջ փտեցնելը նրանց համար նույնքան անընդունելի և արտասովոր է, որքան մեզ համար հանգուցյալի մարմինն ուտելը:

Ամենայն հավանականությամբ, լսել եք Վարանիի մասին: Այն քաղաք է, որում գտնվում է Գանգես գետը, որտեղ էլ այրելուց հետո նետում են հանգուցյալների մարմինները: Գիշերները գետի մոտ են հավաքվում ագհորի կրոնական աղանդի ներկայացուցիչները, որոնք ուտում են շրջակայքում մնացած դիերը և դրանցով տարատեսակ ծիսակատարություններ իրականացնում: Ագհորիներին ճանաչելը հեշտ է. նրանք ոտքից գլուխ պատված են զմռսման ածուխով և ոսկրերից պատրաստված զարդեր են կրում:

Պապուա Նոր Գվինեայում մարդակերները շատ են: Սպիտակուցային սննդի պակասի պատճառով աբորիգենները հաճախ ուտում են իրենց մահացած ընկերներին: Քարավայի ցեղի անդամները կարծում են, որ մարդուն, որը մահացել է ինչ-որ հիվանդությունից, ներսից ուտում է Հակուա կախարդը: Եվ կախարդին պետք է պատասխան տալ՝ ուտել նրան այն մարդուն ուտելու միջոցով, որը մահացել է կախարդի պատճառով:

Վերոնշյալ մարդակերները վտանգավոր չեն օտարների համար, սակայն դա չի կարելի ասել Ֆիջի կղզու որոշ ցեղերի մասին: Այստեղ շարունակում են ապրել այնպիսի ցեղեր, որոնք պահպանում են հնագույն ավանդույթները:
Բացի դրանից՝ նրանք պայքարում են միմյանց դեմ և ուտում հակառակորդներին, ինչպես նաև ուտում են այն զբոսաշրջիկներին, որոնք այցելում են իրենց տարածքներ: Կղզում այսօր ևս շարունակում են անհետ կորել բազմաթիվ մարդիկ: