21:30 , 15 հուլիս, 2020Մինչ մենք պլանավորում ու պատկերացնում ենք, թե ինչպես ենք հանդիպելու մեր սպիտակ ձիով ասպետներին, ճակատագիրն այլ բան է պատրաստում մեզ համար: Ցանկացած հարաբերություն սկսում ու զարգանում է յուրովի, և հոգեբաններին դա հաջողվել է ապացուցել:
Հարաբերություններն ընթանում են մի քանի փուլով, որոնց միջով անցնում է յուրաքանչյուր զույգ:
Ամենահուզիչ ու անկանխատեսելի զգացողությունն է։ Այդ ժամանակ մարդիկ երբեմն կորցնում են իրենց: Այդ էմոցիաներն անհնար է կառավարել ու հաղթահարել: Իսկ պատճառն այն է, որ մենք ոչ թե բանականությանն ենք տրվում, այլ զգացմունքներին: Այդ ժամանակ զուգընկերը մեզ թվում է ամենալավը, ամենագեղեցիկը այս մոլորակի վրա, բայց սա տևում է այնքան ժամանակ, մինչ սիրահարվածությունը չի անցնում հաջորդ փուլին:

Սիրո խոստովանություն անելու ժամանակ արդեն գիտակցված ընտրություն ենք անում: Նշանակում է, որ առաջին փուլը ավարտվել է, և հասկանում ենք, որ պատրաստ ենք շարունակել հարաբերությունները: Արդեն կապ է ստեղծվում, և միասին պլաններ եք մշակում: Վստահ եք, որ ցանկանում եք միասին լինել, աճում ու միասին եք զարգանում: Հենց այս փուլում են զույգերը ամուսնության որոշում կայացնում:
Հիասթափությունից հետո շատ զույգեր այլևս չեն վերականգնվում: Ինչ-որ մի պահի հասկանում եք, որ զգացմունքները, հույսերը, պատկերացումներն այլևս առաջվանը չեն: Այդ ժամանակ յուրաքանչյուր փոքրիկ առիթ եք ստեղծում, որպեսզի վեճ սկսվի։
Իրավիճակը կարող եք փրկել միայն այն ժամանակ, երբ մտածողությունը կփոխեք: Այդ ժամանակ զգացմունքները ավելի հասուն ու ամուր են դառնում: Ոչ ոք իդեալական չէ, յուրաքանչյուր մարդ ունի իր խնդիրները, անհանգստությունները, այդ պատճառով էլ պետք է սիրահարվել ոչ թե առավելություններին, այլ նաև թերություններին: Հարաբերությունները հսկայական աշխատանք են պահանջում:
Այս փուլում, որպես կանոն, դուք ոչինչ չեք թաքցնում, գիտեք միմյանց ուժեղ և թույլ կողմերը և սիրում եք զուգընկերոջը այնպիսին, ինչպիսին որ կա: Եվ հենց այդ պահին էլ հասկանում եք, որ միասին ամեն ինչ կարող եք հաղթահարել, քանի որ միասին դուք ուժ եք: