Գառան միս հումուսով


08:05 , 14 հուլիս, 2020

Ինչպես պատրաստել գառան միս հումուսով

Գառան միսը համեմել աղով և պղպեղներով, թողնել 1 ժամ: Գազարն անցկացնել քերիչով, մաղադանոսը կտրտել և խառնել իրար: Միսը խորովել, մանր կտրտել: Լավաշի կամ պիտա հացի վրա հումուս քսել, վրան լցնել միսը, այնուհետև գազարն ու մաղադանոսը, փաթաթել և մատուցել: Նույնը կարելի է պատրաստել նաև հավի, խոզի կամ տավարի փափկամսով:

Ձեզ անհրաժեշտ են հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք գառան միս հումուսով

գառան միս  գառան միս - 400 գրամ

հումուս  հումուս - 4 ճաշի գդալ

գազար  գազար - 2 հատ

մաղադանոս  մաղադանոս

լավաշ  լավաշ - 4 հատ

աղ  աղ

սև պղպեղ  սև պղպեղ

կարմիր աղացած պղպեղ  կարմիր աղացած պղպեղ