14:01 , 24 հուլիս, 2013
1932 թվականի նոյեմբերին Սոֆիայում, Հայկ Ասատրյանի խմբագրությամբ, «Խռովք» իմաստասիրական-գիտական ամսագրի հրատարակումով ազդարարվեց հայկական ցեղային-վերանորոգչական շարժման սկիզբը: Ի՞նչ խնդիրներ էր առաջադրում «
Խռովքը»
: Հայոց անցյալի ողբերգականությունը պայմանավորող ենթակայական գործոնների մեջ մատնանշելով նաև այն, որ «
մեր կյանքի և գործի մեջ գիտականություն չմտցրինք»
, «
Խռովքը»
նպատակ էր դնում իրականացնել հետևյալ առաջադրությունները.ա) Համակարգել հայ իմաստասիրական մտքի արդյունքները, այսինքն՝ վեր հանել հայ իմաստասիրության գծերն ու մշակել նրա պատմությունը և ներգործությունը: Ուսումնասիրել նաև հայ կյանքում առկա հոգևոր խմորումները և վերլուծել գործող հայ հոսանքների գաղափարաբանությունը:բ) Հոգեբանորեն կազմակերպել հայության ինքնապաշտպանության գործը, որի համար՝ վերծանել հայոց հոգեբանական առանձնահատկությունները, միջոցներ առաջարկել մեր հոգեբանական թերությունները սրբագրելու և առավելությունները համահայկականացնելու:
գ) Մշակել հայոց պատմության փիլիսոփայությունը: Գիտական ուսումնասիրության նյութ դարձնել Հայկական Բարձրավանդակը:դ) Արժեքավորել հայոց հնագույն և նորագույն ազատագրական կռիվները, գտնել մեր պատմության զարգացման տրամաբանությունը, մատնանշել հայոց քաղաքական-հասարակական վերածնության ուղիները: Ցավոք, «
Խռովքը»
լույս տեսավ ընդամենը մեկ համար, որում ամփոփված լրջախոհ հոդվածների զգալի մասը մնաց շարունակելի: Հատկապես հիշատակելի է Գ. Նժդեհի «
Ցեղակրոնությունն իբրև հաղթանակի զորույթ»
հոդվածը, որը Ցեղակրոն ուսմունքի վերաբերյալ մեզ հայտնի առաջին հրապարակումն է: Չնայած կարճ ընթացքին` «
Խռովքը»
էական դեր ունեցավ հայկական ցեղային շարժման համար: Այս պարբերականում «
հստակորեն բնութագրված է ցեղակրոնությունը, ուրվագծված է տարոնականությունը և առաջադրված է վերանորոգչական շարժումը»
: «
Խռովքի»
առաջադրությունները խթան հանդիսացան Ցեղակրոն և տարոնական շարժումների ծավալման և դրանց գաղափարաբանությունների ձևավորման համար: «
Խռովքի»
օրգանական շարունակությունն է «
Ցեղ և Հայրենիք»
հանդեսը, որը հիմնականում Հայկ Ասատրյանի, ինչպես նաև Ներսես Աստվածատուրյանի ջանքերով սկսեց լույս տեսնել Սոֆիայում 1936թ.-ի «
Ցեղ և Հայրենիք»-ի
և 1938 -ից հրատարակվող «
Տարոնի արծիվ»-ի
միջև: Սակայն, ինչպես և պետք էր սպասել, շուտով հալածանք կազմակերպվեց «
Ցեղ և Հայրենիք»-ի
դեմ՝ կապված Հ. Ասատրյանի և ՀՅԴ ղեկավարության հարաբերությունների սրման հետ, ու ընդամենը երեք համար լույս տեսնելուց հետո հանդեսը փակվեց: Հանդեսի վերնագիրն արդեն վկայում է, որ նրա գաղափարաբանության հիմքում ընկած են Ցեղի և Հայրենիքի հավիտենարժեք գաղափարները: Գաղութահայ կյանքի ողբերգական վիճակը պայմանավորելով հայության մեջ հաղթանակի կամքի կորստով, նրանում հանրապարտադիր բարոյականի չգոյությամբ՝ «
Ցեղ և Հայրենիք»
-ը կարևորում էր այն ճշմարտությունը, թե իր կյանքի առօրյան իր գոյության հավիտենականին կապելու բարոյականը և իմաստությունը չունեցող ժողովուրդը դառնում է հոգևոր խաժամուժ: «
Կվիճենք, որովհետև տկար ենք: Կչարախոսենք, որովհետև չենք առաջնորդվի ներցեղային բարոյականի սկզբունքներով»
, - գրում է հանդեսը՝ խնդիր դնելով մեր ներքին տկարությունների հաղթահարումը և համահայկական բարոյականի գործադրումը: Այն հայության ուշադրությունը սևեռում է երկու ճշմարտության վրա ևս. «
Սեփական ես-ի մեջ տեսնել իր դժբախտության պատճառները և սեփական ոգու մեջ որոնել իր հզորանքի գաղտնիքը»
: «
Ցեղ և Հայրենիք»-ի
գերխնդիրը հայրենազուրկ գաղթահայության մեջ հայրենատեր դառնալու կամքի մշակումն է: «
Ա՛յս է, որ պիտի քարոզենք, ասոր համա՛ր է, որ պիտի մաքառենք, ասոր վրա՛ է, որ պիտի ջանանք կենտրոնացնել հայ մտավորական ընտրանիի և նոր սերունդի ուշադրությունը»
: Ձգտելով առաջ բերել հոգևոր-բարոյական հեղաշրջում, հանդեսը նախապայման է տեսնում՝ «
Ցեղ»
ըմբռնման հարազատացումը սփյուռքահայ կյանքում, քանզի «
Ցեղն է բոլոր աստվածներու, մարդկային ողջ կյանքի արմատը և չափանիշը»
, Ցեղի կամքը՝ մեր պատմության առաջնորդը: «
Թո՛ղ ամեն հայ գիտենա, որ մենք Ցեղեն և հայրենիքեն դուրս ամե՛ն գաղափար, ամե՛ն արժեք, ամեն երջանկություն ու ամե՛ն իմաստ կժխտենք»
, - գրում է հանդեսը, որով՝ հայն ու Հայաստանը հաստատագրում իբրև բացարձակ և գերակա արժեքներ: «
Ցեղ և Հայրենիք»-ը
իր էջերում տպագրում էր արժեքավոր ուսումնասիրություններ Հայկական բարձրավանդակի վերաբերյալ, տալիս սահմանումային և ծագումնաբանական ծանոթություններ Ցեղի մասին, վերագնահատում մեր պատմության առանձին դրվագներ, ներկայացնում գաղթահայությանը վերաբերող հարցրեր և այլն: Նրա էջերում հանդես էին գալիս Հայկ Ասատրյանը, Ներսես Աստվածատուրյանը, հայ խոշոր տնտեսագետ (կոոպերացիայի տեսաբան), պրոֆ. Վահան Տոմոյանցը, դոկտ. Պերճ Հաճոլյանը (մասնագիտությամբ բժիշկ), բանաստեղծ և ուսուցիչ Օնիկ Զարմունին (իսկական ազգանունը՝ Փանիկյան) և ուրիշներ: «
Ցեղ և Հայրենիք»-ը
փորձել է արժեքավորել նաև Գ. Նժդեհի տեսական ժառանգությունը և Ցեղակրոն շարժումը: Այս տեսակետից ուշագրավ են Հ. Ասատրյանի խորհրդածությունները Նժդեհի «
Ամերիկահայությունը - Ցեղը և իր տականքը»
գրքի վերաբերյալ (դրանք, ցավոք, կիսատ են մնացել) և Օ. Զարմունու «
Ցեղակրոնությունը և գաղթաշխարհի հայ երիտասարդությունը»
հոդվածը:
«Ցեղակրոն և Տարոնական շարժումները»
Մուշեղ Լալայան, Եր., 2011