13:45 , 24 հուլիս, 20131in.am-ը գրում է.
«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ մետրոսեքսուալ չէ:
Նշենք, որ մետրոսեքսուալ են անվանում այն տղամարդկանց, ովքեր մեծ նշանակություն են տալիս իրենց արտաքին տեսքին և, համապատասխանաբար, շատ ժամանակ և գումար վատնում` արտաքին տեսքի բարելավման նպատակով:
«Իսկապես, ինձ դուր է գալիս թանկարժեք հագուստ գնել, լավ օծանելիք և մազերի հարդարման զանազան միջոցներ օգտագործել: Էպիլյացիայի եմ ենթարկում ոտքերս: Սակայն ինձ մետրոսեքսուալ չեմ համարում: Այդպիսին ոչ թե ես եմ, այլ Բեքհեմը, ով իր ոճն ունի»,- ասել է Նեյմարը: