«Մտահոգված եմ վերջին օրերին Ադրբեջանի նախաձեռնած սադրիչ և ապակայունացնող գործողություններով». կոնգրեսական Ադամ Շիֆ


00:49 , 14 հուլիս, 2020

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին և 13-ին տեղի ուեցած ռազմական բախումների առնչությամբ:

«Շատ մտահոգված եմ վերջին օրերին Հայաստանի հետ սահմանի երկարությամբ Ադրբեջանի նախաձեռնած սադրիչ և ապակայունացնող գործողություններով, այդ թվում՝ հայ դիրքապահների ուղղությամբ հրետակոծությամբ:

Այս գործողությունները վտանգում են զինվորների և քաղաքացիական անձանց կյանքը և մեծացնում աճող հակամարտության վտանգը, որը կարող է կործանարար լինել տարածաշրջանի համար, մասնավորապես գլոբալ համավարակի պայմաններում: Այս գործողությունները պետք է դիտարկվեն նաև Ադրբեջանի՝ Հայաստանի և Արցախի հանդեպ շարունակական ռազմատենչ հռետորաբանության և իրենց սահմաններին միջազգային մոնիթորինգի իրականացումը մերժելու  համատեքստում»,- ասվում է կոնգրեսականի հայտարարության մեջ:

Վերջինս նաև կոչ է արել ԱՄՆ Պետքարտուղարությանը՝ բոլոր կողմերի համար հստակեցնել զսպվածության և դիվանագիտության, ինչպես նաև լարվածության թուլացման անհրաժեշտությունը: