ԱՀԿ-ի փորձագետները նշել են, թե որն է մարդկանց մահացության պատճառներից երկրորդը շրջակա միջավայրի աղտոտվածությունից հետո


20:48 , 13 հուլիս, 2020

Թռչող օդանավերի, մուրճերի աշխատանքի կամ ավտոմքենաների ընթացքի ժամանակ ի հայտ եկող աղմուկը տարեկան մինչև 12 000 մահվան պատճառ է դառնում եվրոպական երկրներում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները:

Կազմակերպության տվյալներով՝ քաղաքներում, ճանապարհներին և անգամ գյուղական տեղանքում լսվող «քրոնիկ» աղմուկը ոչ պակաս կարևոր դեր են խաղում այնպիսի հիվանդությունների զարգացման հարցում, ինչպիսիք են սրտի կաթվածը, ուղեղի կաթվածը, ստենոկարդիան և այլ անոթային խանգարումները:

«Մարդու օրգանիզմի համար կործանարար ազդեցությամբ աղմուկը զիջում է միայն շրջակա միջավայրի աղտոտվածությանը», - նշում են ԱՀԿ մասնագետները:

«Գիտնականներին շատ է մտահոգում այն ազդեցությունը, որը մշտական և չդադարող աղմուկներն ունենում են բնակչության առողջության վրա: Աղմուկը լուրջ խթանիչ գործոն է, որը բացասաբար է ազդում մարդու օրգան համակարգերից շատերի վրա»,- նշում է Ֆրանսիայի Կլերմոն Օվերն համալսարանի հետազոտող Փոլ Ավանը: