Մենք էլ, պայքարելով թանկացման դեմ, դառնում ենք իմպերիալիզմի գործիք


12:53 , 24 հուլիս, 2013

Ըստ Ռազմիկ Զոհրաբյանի` ավտոպահեստամասերը թանկացրել են միջազգային իմպերիալիստական ուժերը` Հայաստանում ցնցումներ առաջացնելու համար: Մենք էլ, պայքարելով թանկացման դեմ, դառնում ենք իմպերիալիզմի գործիք, տվյալ դեպքում` ռուսական իմպերիալիզմի:

Տեսնես ինչո՞ւ են Ռուսաստանին թշնամական երկրում՝ Վրաստանում, այդ նույն պահեստամասերը երկու-երեք անգամ էժան են Հայաստանի գներից, և մեր շատ քաղաքացիներ նախընտրում են անվադողեր և պահեստամասեր Վրաստանից և Թուրքիայից բերել:

Ռազմիկ Զոհրաբյանի օֆիսը Կառավարությանը մոտ է, թող չալարի՝ մտնի, հարցնի: