Տավուշում վերջին իրադարձություններն իդեալական առիթ են իշխանությունների համար, որ ուղղեն ղարաբաղյան բանակցություններում իրենց դիվանագիտական լրջագույն տապալումներից մեկը


16:53 , 13 հուլիս, 2020

Տավուշում վերջին իրադարձություններն իդեալական առիթ են իշխանությունների համար, որ ուղղեն ղարաբաղյան բանակցություններում իրենց դիվանագիտական լրջագույն տապալումներից մեկը՝ «միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման» թեմայի կորուստը։

Ես արդեն չեմ հիշում, ճիշտն ասած, էդ խաղաթուղթը Սերժ Սարգսյանը Վիեննայում էր վերցրել, թե Սանկտ Պետերբուրգում, բայց էական չէ։ Հիմա դա հետ բերելու իսկը ժամանակն է։

Հայ գեներալը, սպան ու զինվորն ադրբեջանցու արյան գնով երկրի դիվանագիտական-քաղաքական ղեկավարությանը տվել են այդ բացառիկ շանսը։ Երկրորդ նման շանսը կարող է չլինել։

Ու, իհարկե, օրինաչափ է, որ երբ մարտի դաշտում դիրք ես վերցնում, դա նաև դիվանագիտական դաշտում դիրք վերցնելու շանս է։