Ունենք հինգ վիրավոր. Տավուշի մարզպետ


15:42 , 13 հուլիս, 2020

Panorama.am-ը գրում է․

«Ցավոք սրտի, մենք ունենք հինգ վիրավոր»,-«Լրատվական ռադիո»-ի հետ զրույցում հայտարարել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Նրա խոսքով, նրանցից երկուսը ոստիկան են, երեքը՝ զինծառայողներ։

«Բարեբախտաբար, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,-ասել է մարզպետը։