Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կրկին ստեց


13:15 , 13 հուլիս, 2020

Փաշինյանը հայտնեց, թե իբր արտակարգ դրությունը միակ գործիքն է, ինչով հնարավոր է ձեռնարկել համավարակի կանխարգելման միջոցառումներ:

Դա բացահայտ սուտ է: «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքը լիարժեք ապահովում է բոլոր այն գործիքները (մի բան էլ ավելին), որոնցով հնարավոր է շատ արդյունավետ կանխել համավարակի տարածումը:

Նարեկ Մալյանին առավոտյան ձերբակալելը կրկին հաստատեց այն փաստը, որ արտակարգ դրության ռեժիմի պահպանումն ունի բացառապես քաղաքական նպատակ: Դրանով փորձ է արվում լռեցնելու մարդկանց դժգոհության ալիքը, ուրիշ ոչինչ:

Այդպիսի հակասահմանադրական քայլերը բերելու են հանրության դժգոհության չափերի ահռելի մեծացման, որի դեմն առնելը դառնալու է անհնար: Խելքի եկեք...

Այս պահին դադարեցնում եմ Շիրակի մարզում կուսակցաշինական գործուղումս և մեկնում եմ ձերբակալված անձանց մոտ: