Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում գիշերը իրադրությունը հիմնականում հանգիստ է եղել


12:35 , 13 հուլիս, 2020

Չնայած՝ հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի ուղղությամբ տեղ գտած սրացումներին, Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչպես երեկ օրվա ընթացքում, այնպես էլ այսօր՝ գիշերը օպերատիվ իրադրությունը հիմնականում հանգիստ է եղել:

Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ լրատվական ծառայությունից:

Նշվում է, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են աչալրջորեն կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը և մշտապես պատրաստակամ են, անհրաժեշտության դեպքում, արժանի հակահարված տալ  հակառակորդի ցանկացած սադրանքի: