Wizz Air Abu Dhabi-ն Աբու Դաբի- Երևան-Աբու Դաբի երթուղով չվերթեր կիրականացնի


12:02 , 13 հուլիս, 2020

Արաբական Միացյալ Էմիրությունների նորագույն ազգային ավիաընկերություն Wizz Air Abu Dhabi-ն 2020 թվականի հոկտեմբերի 3-ից Աբու Դաբի- Երևան-Աբու Դաբի երթուղով չվերթեր կիրականացնի: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Զվարթնոց» օդանավակայանից։

Չվերթերի, տոմսերի հետ կապված մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով ավիաընկերության կայք։