Հայկական ԶՈւ-երը Մովսես-Չինարի գյուղերի մեջտեղի կենտրոնական ուղղությամբ ունեցել են դիրքային բարելավում (Photo)


11:17 , 13 հուլիս, 2020

Հայկական ԶՈւ-երը Մովսես-Չինարի գյուղերի մեջտեղի կենտրոնական ուղղությամբ` ադրբեջանական Աղդամ գյուղի դիրքերի հատվածում, ունեցել են դիրքային բարելավում։

Հակառակորդի այսօրվա հիստերիկ ակտիվացումն արդեն հասկանալի է դառնում։ Հակառակորդի նախահարձակ գործողություններին ի պատասխան՝ ԶՈւ-երը կատարել են պաշտպանության նախարարի հրամանը` Հայաստանի պետական սահմանների նկատմամբ ոտնձգությունները կանխելով, ընդհուպ նոր բարենպաստ դիրքեր զբաղեցնելով։