Արթնացեք այն ժամանակ, երբ ինքներդ Ձեզ խոսք եք տվել

Ինչպես ասել է ամերիակցի հայտնի մտածող Ռալֆ Էմերսոնը, ինքդ քեզ վստահելը կյանքի հաջողությունն է: Իսկ վստահությունը գալիս է այն ժամանակ, երբ անում եք խոստացվածը: 

Արագ փոխեք միջավայրը

Դուրս եկեք դուրս, կամ էլ ուղղակի մեկ այլ սենյակ գնացեք: Այսպես հաստատ կարթնանաք: Միջավայրի փոփոխությունը նոր էներգիայով է լցնում: 

Մեդիտացիա արեք և գրեք Ձեր նպատակները

Առավոտը լավ ժամանակ է, որպեսզի մտածեք ապագայի մասին: Այդ ժամանակ ուղեղը բավականին ակտիվ է: 

Սպորտով զբաղվեք

Մարզվեք, կամ ուղղակի քայլեք: Այդ ընթացքում կարող եք աուդիոգիրք միացնել ու լսել դրանք, կամ էլ սիրելի երաժշտությունը լսել: 

Լավ սնվեք

Ուղեղի լավ աշխատանքի համար մարդու օրգանիքմին թարմ բանջարեղեն, մսամթերք ու միրգ է պետք: Մի ծուլացեք, գնացեք խանութ ու գնեք այն, ինչ տանը պակասում է: Մի բավարարվեք տան եղածով: 

Կարևոր կամ դժվար գործ արեք

Ինչպես ասել է Մարկ Թվենը, եթե առավոտյան ուտեք ողջ մնացած գորտին, ուրեմն ամբողջ օրվա ընթացքում ավելի վատ բան տեղի չի ունենա: Օրը սկսեք բարդ ու դժվարին գործով:

Հաջողությունը, ինչպես հարստությունը չես կարող աշխատել, դա պետք է ստեղծել: