Առնետները երեխաներիս ոտքերի վրայով վազում են, ամուսինս զինհաշմանդամ է 26 500 դրամ թոշակ է ստանում, ես էլ աշխատանք չունեմ. 3 անչափահաս երեխայի մայր


15:40 , 12 հուլիս, 2020

Tert.am-ը գրում է․

3 անչափահաս երեխայիս և զինվորական հաշմանդամության ունեցող ամուսնուս հետ ապրում եմ վարձով բնակարանում, որտեղ ոչ մի հիգինեիկ պայման չկա։ Այս մասին tert.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզի Սարչապետ գյուղի բնակիչ Մարգարիտա Ավետյանը։

Նրա խոսքով՝ իրենք ապրում են առողջական խնդիրներ ունեցող սկեսուրի ու սկեսրայրի հետ, դիմել են կառավարություն աջակցության համար, սակայն ոչ մի պատասխան չեն ստացել։

«Սկեսուրս ու սկեսրայրս թոշակառու են, ապրում ենք նրանց և ամուսնուս թոշակով։ Տան միակ աշխատունակ մարդը ես եմ, սակայն ես էլ երեխաներին եմ խնամում, բացի այդ աշխատանք չկա այստեղ։ Մենակ թոշակով ո՞նց ապրենք»,- ասաց Մարգարիտա Ավետյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։