Հայտնի է՝ երբ է նշվելու Վարդավառն այս տարի


15:27 , 12 հուլիս, 2020

Այսօրվանից սկսվել է Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին նախորդող շաբաթապահքը, որը Հայ Եկեղեցում կոչվում է Վարդավառի պահք: Պահքի վերջին շաբաթ օրը նավակատիք է, տեղեկացնում է Qahana.am-ը։

Այս տարի Վարդավառը՝ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, նշվելու է հուլիսի 19-ին։ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն:

Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է: