Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք


14:26 , 12 հուլիս, 2020

Tert.am-ը գրում է․

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5  նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 986 դեպք, վարակվածներից  857 մարդ առողջացել է, 15-ը` մահացել:

5001 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 219 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։