11:31 , 24 հուլիս, 2013Իմ համեստագույն կարծիքով
ա. Երևանի քաղաքապետարանը պետք է չեղյալ համարի թանկացնելու որոշումը
բ. Անցկացնել հանրային լսումներ, որտեղ պետք է ներկայացվի խնդիրը` տնտեսագիտական հաշվարկները և հիմնավորումները
գ. Ազատի պաշտոնից այն մարդկանց, ում ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի պատճառով այսօր ունենք այն վիճակը, որն ունենք
դ. Պետությունը պետք է ավելացնի 10 և 20 դրամանոցների շրջանառությունը, որպեսզի սդաչի չլինելու հանգամանքը որոշիչ չլինի տրանսպորտի գինը կլորացնելու համար:
ե. Շատ արագ ներմուծվի միասնական տոմսի վաճառքի համակարգը, որպեսզի ոլորտը վերջապես մտնի հարկային դաշտ:
Պետք է հրապարակվեն բոլոր գծատերերի անուն-ազգանունները, ազգը պետք է իմանա իր հերոսներին: Հատկապես այն հերոսներին, որոնք դիմել էին քաղաքապետարան` գինը երկու հարյուր դրամ սահմանելու համար: