Ոստիկանությունը հանդես է եկել ակտիվիստների կողմից կազմակերպվող հավաքների վերաբերյալ պարզաբանմամբ


11:30 , 24 հուլիս, 2013

Times.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել Կենտրոն վարչական շրջանի մի շարք փողոցներում քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստների կողմից կազմակերպվող հավաքների վերաբերյալ պարզաբանմամբ: ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

«Համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ Օրենք) 24-րդ հոդվածի առանց իրազեկման կարող են անցկացվել մինչև 100 մասնակից ունեցող հավաքները, իսկ ըստ 26-րդ հոդվածի 1-ին մասի ինքնաբուխ է որոշակի իրադարձությանը անմիջապես արձագանքելու նպատակով անցկացվող հավաքը: Ընդ որում, ինքնաբուխ հավաքի անցկացումը չի կարող տևել 6 ժամից ավելի:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ակտիվիստների կողմից կազմակերպվող հավաքները շարունակվում են արդեն մի քանի օր, և հավաքի մասնակիցների թիվը հասնում է մի քանի հարյուրի, ՀՀ ոստիկանությունը իրազեկում է, որ նշված հավաքները չեն կարող դիտվել որպես ինքնաբուխ, դրանց վրա չեն կարող տարածվել Օրենքի 3-րդ գլխով սահմանված առանց իրազեկման անցկացվող հավաքներին վերաբերվող կանոնները, հետևաբար նշված հավաքները պետք է անցկացվեն Օրենքով սահմանված իրազեկման կարգի պահպանմամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ