Թրամփը կարծում է, որ Քանյե Ուեսթի համար դժվար չի լինի ընտրություններում Բայդենից խլել սևամորթ ամերիկացիների ձայները


23:19 , 11 հուլիս, 2020

Tert.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Քանյե Ուեսթի համար դժվար լինի նոյեմբերին կայանալիք ընտրություններում խլել սևամորթ ընտրողների ձայներն ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենից, որը նախագահական ընտրություններում առաջադրվելու է որպես դեմոկրատների թեկնածու: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, նման կարծիք ամերիկացի առաջնորդը հայտնել է սոցցանցում:

Մեկնաբանելով հաղորդումներն այն մասին, որ ռեփերը կարող է խլել սևամորթ ամերիկացի ձայները Բայդենից, Թրամփը գրել է. «Դա նրա համար դժվար չի լինի: Կոռումպացված Ջոն ոչ մի լավ բան չի արել սևամորթների համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ