Բեքհեմը ցանկանում է իր թիմ հրավիրել Բարսելոնայի ֆուտբոլիստին


19:29 , 11 հուլիս, 2020

Armsport.am-ը գրում է․

Ամերիկյան «Ինտերի Մայամին» ցանկանում է թիմ հրավիրել «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալին: Այս մասին հայտնում է Don Balon-ը:

Հաղորդվում է, որ ակումբը ֆուտբոլիստին առանձնացրել է որպես ամենահավանական թեկնածու, սակայն «Բարսան» գերադասում է արժեքավոր ֆուտբոլիստին պահել գոնե մեկ տարի:

Ավելի վաղ խոսակցություններ կային, որ չիլիացու ծառայություններով հետաքրքրված է նաև Միլանի «Ինտերը»: