Բենզեման մարզվել է առանց խնդիրների՝ չնայած երեկվա խաղում մկանային անհարմարությանը


18:35 , 11 հուլիս, 2020

Armsport.am-ը գրում է․

«Ռեալը» սկսել է նախապատրաստվել Լա լիգայի 36-րդ տուրի շրջանակում կայանալիք «Գրանադայի» դեմ արտագնա խաղին։

Այսօր առավոտյան կայացած մարզմանը առանց խնդիրների մարզվել է Կարիմ Բենզեման։ «Արքայական» ակումբի պաշտոնական կայքի տարածած տեղեկությունից ու լուսանկարներից դա պարզ է դառնում։

Երեկ՝ «Ալավեսի» դեմ խաղում, ֆրանսիացի հարձակվողը մկանային որոշակի անհարմարություն էր զգացել ու փոխարինվել էր։ Սակայն, ինչպես երևում է, Բենզեմայի մոտ որևէ խնդիր չկա։

Թիմի հետ մարզվել է նաև Նաչոն, որը շարունակում է ապաքինվել վնասվածքից։