«Լոռի» ֆուտբոլային ակումբից 17 հոգի, այդ թվում ֆուտբոլիստներն ու մարզիչները, վարակվել են կորոնավիրուսով


10:33 , 11 հուլիս, 2020

Հայտնում ենք, որ «Լոռի» ՖԱ անձնակազմի 17 անդամների, այդ թվում՝ ֆուտբոլիստների, մարզիչների եւ աշխատակազմի ներկայացուցիչների PCR թեստերը դրական պատասխան են տվել։

Նրանց անունները չեն հրապարակվի՝ անձի գաղտնիության պահպանման սկզբունքներից ելնելով։ Ակումբի ամբողջ անձնակազմը մեկուսացված է։