Այս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է հասարակական գործիչ Կարեն Վարդանյանի թաղման կառավարական հանձնաժողով։ Այս մասին տեղեկանում են ՀՀ կառավարության կայքից։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝
1. Հայաստանի Հանրապետության հասարակական գործիչ Կարեն Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»,- ասվում է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր 57 տարեկան հասակում մահացել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: