Aysor.am-ը գրում է․
Աթենքում ոստիկանությունը բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալել է ինը մարդու, ևս 15 ակտիվիստ ձերբակալվել է հարցաքննության համար, գրում է «Associated Press»-ը:
Ընդհանուր առմամբ, ավելի քան տասը հազար մարդ դուրս է եկել բողոքելու երկրում անցկացվող ցույցերի կառավարման մասին նոր օրենքի դեմ:
Ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև բախումներ են սկսվել, երբ ակտիվիստները դյուրավառ նյութեր են նետել իրավապահների վրա, որոնք ի պատասխան օգտագործել են արցունքաբեր գազ: Վեց ոստիկան վիրավորվել է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ