Տուրիզմի ոլորտը փլուզումից փրկելու համար պետական աջակցություն է հարկավոր. միայն ներքին տուրիզմով խնդիրը չի լուծվի. Մեխակ Ապրեսյան


20:19 , 10 հուլիս, 2020

Tert.am-ը գրում է․

Ներքին տուրիզմի ոլորտում գնանկում է նկատվում, նույնիսկ մարդիկ գոյատևման, աշխատատեղ պահելու խնդիր են լուծում և էականորեն ցածր, նույնիսկ ինքնարժեքից ցածր գներ են առաջարկում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը` անդրադառնալով ներքին զբոսաշրջության խնդիրներին:

Նա չհամաձայնեց, որ անցած տարվա համեմատ գները կարծես չեն իջել և նշեց, որ զբոսաշրջային շատ փաթեթներ կան, որոնք շատ ցածր գներ են առաջարկում: «Հիմա կայուն գնային վիճակ չէ, որ համեմատենք անցած տարվա հետ, բայց տնտեսագիտական բոլոր տեսակի հաշվարկներից շեղված, նույնիսկ ինքնարժեքից զգալի ցածր գնային առաջարկներ կարող ենք տեսնել, իսկ ներքին մեկօրյա, երկօրյա փաթեթները նույնիսկ 50 տոկոսից ավելի ցածր գներ են առաջարկում»,-ասաց նա:

Մեխակ Ապրեսյանը նկատեց, որ հյուրանոցները, հյուրատները ամբողջությամբ զբաղված չեն, կիսադատարկ են, զբոսաշրջությունը դեռ նոր է սկսում վերականգնվել: Ըստ նրա՝ եթե ցանկանում ենք, որ վերականգնման գործընթացն արդյունավետ լինի, ապա պետք է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման շրջանակներում զբոսաշրջության ոլորտին նպատակային և հասցեական աջակցություն տրամադրվի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ