Արտակարգ ու ողբերգական դեպք Շիրակի մարզում․ Բենիամին գյուղի հանդամասում կայծակի հարվածից 77-ամյա տղամարդը տեղում մահացել է


19:28 , 10 հուլիս, 2020

Shamshyan.com-ը գրում է․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կայծակի հարվածից Բենիամին գյուղի հանդամասում մահացել է նույն գյուղի բնակիչ 77-ամյա Ներսես Անտոնյանը։

Այս պահին նշված վայր են ժամանում Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության օպերատիվ քննչական խմբերը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: