Փաշինյանի ուղերձից տպավորություն ստեղծվեց, որ դա ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության ռազմավարությունն է


19:00 , 10 հուլիս, 2020

Ազգային անվտանգության ռազմավարության ընդունմանը նվիրված Փաշինյանի ուղերձից տպավորություն ստեղծվեց, որ դա ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության ռազմավարությունն է:

"Եղբայրական զգացմունքները և հարաբերությունները Հայաստանում և Արցախում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ և անքակտելի միությունը նրանց հետ՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության և Արցախի քաղաքացիությամբ":

"Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է":

"Հայաստանը և Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից":

Այս իշխանությունն այդպես էլ չկողմնորոշվեց իր համար "Արցախը Հայաստան է և վերջ", թե իրենք պայքարում են Արցախի անկախության միջազգային ճանաչման ու Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու համար: Չես կարող պայքարել Արցախի սուբյեկտայնության բարձրացման համար ու անվերջ հարվածներ հասցնել այդ սուբյեկտայնությանը: