Սկանդալ Ադրբեջանում. Մամեդյարովը հրաժարվել է մեկնաբանել իր հրաժարականի մասին լուրերը


18:08 , 10 հուլիս, 2020

Armeniasputnik.am-ը գրում է․

Մեկ շաբաթ առաջ պետական անվտանգության ծառայությունը հատուկ գործողություն էր իրականացրել Արտաքին գործերի նախարարությունում: Արդյունքում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել: Ըստ ՊԱԾ-ի՝ վարչության որոշ աշխատակիցներ դիտավորությամբ չարաշահել են լիազորությունները:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հրաժարվել է մեկնաբանել իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը ԱԳՆ-ում տեղի ունեցած զարգացումների ֆոնին, բայց արձագանքել է բարձրաստիճան պաշտոնյաների ռեզոնանսային ձերբակալություններին: «Уникал» կայքին տված հարցազրույցում Մամեդյարովը նշել է, որ ցավում է տեղի ունեցածի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ