17:39 , 10 հուլիս, 2020Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 10-ին ընդունել է Արցախի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, նախագահը նշել է, որ ուրախ է հանդիպել իր մարտական ընկերոջ հետ և քննարկել երկրի անվտանգությանն ու պաշտպանունակության ամրապնդմանը վերաբերող հարցեր: