Հայաստանում կորոնավիրուսի 557 նոր դեպք է գրանցվել


11:14 , 10 հուլիս, 2020

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 557-ով, 11  հիվանդ մահացել է, որոնցից մեկի մահվան պատճառը վարակը չի եղել։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսպիսով՝ հուլիսի 10-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 30903 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 11471 մարդ, կատարվել է 131216 թեստավորում, առողջացել է 18709 վարակված։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 546 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 177-ն են: