7 գործողություն, որոնք անում միայն ուժեղ կանայք. ինչպիսի՞ հատկություններ ունեն նրանք (Photo)


21:30 , 10 հուլիս, 2020

Լինել կին ու իմանալ քո գինը՝ բացարձակ պայմանավորված է գումարով: Որոշ մարդիկ այս արտահայտությունը շատ սխալ են հասկանում, ու թյուրիմացություն է առաջանում: 
Այն կինը, ով իր արժեքը գիտի, ունի իր համար որդեգրած կանոններ և դրանցով է առաջնորդվում: 

Նվաստացում

Կինը, ով գիտի իր արժեքը, երբեք չի կարող նվաստացում հանդուրժել: Երբեք թույլ չի տա, որ իր հետ վատ վարվեն: 

Կնոջ համար կարևոր է ինքնապաշտպանությունը: Այս տեսակի կանայք չափազանց ուժեղ կամք ունեն, և դիմացինը միշտ իր տեղը գիտի:


Վախ սեփական սխալներից

Ցանկացած մարդ կարող է սխալ գործել, բայց դրանից վախենալ պետք չէ: Կարևորը՝ նույն սխալը չկրկնել: Ամեն մի սխալից ինչ-որ դաս է պետք քաղել: 

Սեփական ուժերին չհավատալ

Հենց սրա պատճառով էլ իջնում է ինքնագնահատականը: 
Անինքնավստահությունը ցանկացած մարդու դարձնում է անօգնական ու ստիպում է կախվել հասարակության կարծիքից: 


Վախ օգնություն խնդրելուց

Մարդկանց մեծամասնությունը երբեք դիմացինից օգնություն չի խնդրի: Իսկ կանայք չեն սիրում դա անել, քանի որ կարծում են, որ իրենք ավելի ինքնուրույն են: 
Բայց իրականում նրանք չեն ուզում խոստովանել, որ միշտ սպասում են այդ օգնությանը: 

Վախ մերժելուց

Իր արժեքը իմացող կինը երբեք չի վախենա մերժելուց: Նա հասկանում է, որ պետք չէ համաձայնվել այն բաների հետ, որոնք իրեն հոգեհարազատ չեն:


Տղամարդու հաշվին կյանք

Կինը, ով գիտի իր արժեքը, երբեք տղամարդու փնտրտուքով չի զբաղվի: Նրանց համար անընդունելի է ապրել նույնիսկ տղամարդու հաշվին: Այս տեսակի կանայք միշտ մտածում են իրենց ապագայի մասին միայն նրա համար, որ կախված չլինեն տղամարդուց: 

Ինքնազոհություն

Լինում է այնպես, որ կինը չափազանց շատ է տարվում իր տղամարդով և մոռանում է ամեն ինչի մասին: Այսպիսով նա զոհաբերում է նույնիսկ իրեն: Ինքնազոհության գնալ պետք չէ: Հարաբերությունները միգուցե ավարտվեն, ու դա Ձեզ ավելի խոցելի դարձնի և երկար ժամանակ չկարողանաք դուրս գալ այդ իրավիճակից: