Արսեն Թորոսյանը մասնավոր ԲԿ-ներն իր «կուրացիայի» տակ է առնում. «Դա խաղ ու պար չէ». «Իրատես»


10:38 , 10 հուլիս, 2020

«Իրատես» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ կառավարությանը ներկայացրած օրենսդրական փաթեթը, ինչը գործադիրը երեկ է հաստատել, նախատեսում է արտակարգ դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգ ստեղծել: Ըստ այդմ, արտակարգ դրության պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպությունների կառավարումը, անկախ սեփականության ձեւից, անցնում է առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին, այսինքն՝ առողջապահության նախարարությանը։

Բացառություն են կազմում միայն պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունները։ Բացի այդ, նախատեսվում է արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպել առողջապահության նախարարի հրամանների համաձայն, որոնք չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն: