Նավթի համաշխարհային գներն աճում են


22:48 , 9 հուլիս, 2020

Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:

WTI տեսակի նավթի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինն աճել է 0.10 տոկոսով՝ մինչև 40.85 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

Brent ապրանքանիշի սեպտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,02 տոկոսով՝ մինչև 43.30 դոլար՝ մեկ բարելի դիմաց: