Հայաստանի բնակիչների 60%-ը բացասական է գնահատում COVID-19 համաճարակի համատեքստում կառավարության աշխատանքները


15:15 , 9 հուլիս, 2020

Panorama.am-ը գրում է․

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (ՀՌԿԿ), USAID-ի և Թրամսփերենսի ինթերնեշնլի հետ միասին, հրապարակել է զեկույց, որում անդրադարձել է Հայաստանում հանրային սպասումների հետ կապված կարծիքին։

2020թ․-ի մայիսին հրապարակված զեկույցում անդրադարձ է կատարվում Հայաստանում ներկա իրավիճակի ընկալմանը, կառավարության աշխատանքի գնահատականին, քաղաքական գործողություններին՝ որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոցին և ժողովրդագրությանը։

Տվյալները հավաքվել են դեմ-առ-դեմ հարցազրույցների միջոցով՝ 2020թ․-ի ֆետրվարից-ապրիլ ժամանակահատվածում։

Հայաստանում ներկա իրավիճակի հետ կապված ընկալման հետ կապված նշվում է, որ հարցվածներից 63.8% -ը հետաքրքրված է քաղաքականության և կառավարման հարցերով, որից 38.2 տոկոսը շատ է հետաքրքրված։

Իրականացվել է հարցման անցկացմանը նախորդող 1,5 տարվա ժամանակահատվածում  անձանց հասարակական գործունեության ինքնագնահատում, որից ամենաբարձրը եղել է ծանոթների հետ քննարկումները երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Նման քննարկումներում շատ ակտիվ է եղել 37 տոկոսը, 30-ը՝ ակտիվ, և միայն շատ պասիվ է եղել հարցվածների 11 տոկոսը։

Մարդիկ ամենաքիչն են հետաքրքրված իրենց համայնքի ավագանու նիստերով,  ինչպես նաև քաղաքական կուսակցությունների կողմից կազմակերպված քննարկումներով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։