Հուլիսի 10-ին 8 ժամով կդադարեցվի Սևան քաղաքի մի շարք հասցեների գազամատակարարումը


14:57 , 9 հուլիս, 2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 10-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 56-ից մինչև 200 հասցեների, Շիրազի փողոցի առանձնատների, Նաիրյան 1-ին նրբանցքի թիվ 8 և 10 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից օբյեկտների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: