Հուլիսի 10-ին 12 ժամով կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի գրեթե բոլոր թաղամասերի ջրամատակարարումը


12:46 , 9 հուլիս, 2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 10-ին ժամը 22.00 կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը, բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի, Երկաթուղայինների փողոցի, Սարի Թաղի, Մուշական և Ջրաշեն թաղամասերի: 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: