Tert.am-ը գրում է․
Այսօր կառավարության նիստին փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը պարզաբանեց երեկ պերետատան կայացրած որոշումը, ըստ որի` այն քաղաքացիները, որոնք ունեն որոշակի հիվանդություններ, կարող են բաց տարածքներում դիմակ չդնել:
«Որոշումը վերաբերում է քրոնիկ շնչառական խնդիրներ ունեցող անձանց, և դիմակ դնելը որոշակի խնդիրներ է առաջացարել: Առողջապահության նախարարության հետ խորհրդակցելով` որոշում է կայացվել բաց տարածքում որոշ հիվանդություններ ունեցող քաղաքացիների համար դիմակի պարտադիր պահանջը հանել` պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդությունը հաստատող բժշկական փաստաթղթեր, և այդ փաստաթղթերի ձևաչափերը փոխանցվել են ոստիկանությանը, որ չարաշահումներ չլինեն»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։