Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել Է 12 միլիոնը


11:43 , 9 հուլիս, 2020

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը հուլիսի 9-ին գերազանցել Է 12 միլիոնը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին են վկայում ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները, որը հաշվարկներ Է կատարում միջազգային կազմակերպությունների, դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկատվության հիման վրա:

Կազմակերպության տեղեկատվությամբ՝ կորոնավիրուսով վարակվել Է 12 007 327 մարդ, նրանցից 548 799-ը մահացել Է: Ախտահարման ամենից շատ հայտնաբերված դեպքերը (3 051 427) բաժին են ընկնում ԱՄՆ-ին, այնուհետեւ հաջորդում են Բրազիլիան (1 713 160) եւ Հնդկաստանը (742 417):

Ռուսաստանն զբաղեցնում Է չորրորդ տեղն արձանագրված դեպքերի թվով: Կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տեղեկություններով՝ ՌԴ-ում գրանցված Է վարակման 700 792 դեպք, առողջացել Է 472 511 մարդ, մահացել Է 10 667-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: