Փաշինյանը հաշվի չի առնում, որ միշտ մեղավոր է նա, ով սին հույսեր է տալիս, այլ ոչ թե նա, ով հավատում է, քանի որ հավատալը բնորոշ է մարդուն, իսկ հուսախաբ անելը՝ խաբեբային


03:18 , 9 հուլիս, 2020

Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին իր ՖԲ էջում «հուսադրող» հրապարակումներ է անում՝ կառուցենք Հայաստանը նորովի և այլն... Զուգահեռ իրականությունում, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ՖԲ էջից դուրս, ամեն օր մարդիկ են հիվանդանում, մահանում, բիզնեսներ են փակվում, սնանկանում, մարդիկ անգործ են մնում, հացի գումար վաստակելու խնդրի առջև կանգնում...

Այս ամենն, իհարկե, չի հուզում Նիկոլ Փաշինյանին, քանի որ իր գերխնդիրը սին հույսեր տալն է, ինչի շնորհիվ էլ, մեծ հաշվով, կարողացավ իշխանության գալ: Նիկոլ Փաշինյան-ժողովուրդ հարաբերությունները
նման են նրան, երբ մեկը սիրում է, նվիրվում, ամեն ինչ անում սիրած մարդու համար, մեկ էլ մի «գեղեցիկ» օր լսում է՝ է, չանեիր...))))

Հիմա Նիկոլ Փաշինյանինն է․ սին հույսեր, խոստումներ է տալիս, հետո էլ ասում՝ է, չհավատայիք... է, չընտրեիք... է, չհիվանդանայիք... է, չմեռնեիք...

Հաշվի չի առնում, որ միշտ մեղավոր է նա, ով սին հույսեր է տալիս, այլ ոչ թե նա, ով հավատում է, քանի որ հավատալը բնորոշ է մարդուն, իսկ հուսախաբ անելը՝ խաբեբային...