Ֆրանսիական պիցցա


08:05 , 9 հուլիս, 2020

Ինչպես պատրաստել ֆրանսիական պիցցա

Լոշիկը դնել տապակի վրա, բուսայուղ քսել: Պանրի մի մասը քերել, լցնել խմորի վրա: Սոխը կտրատել, սոխեռած անել, ավելացնել կտրատած սունկը, աղ, պղպեղ անել, տապակել այնքան ժամանակ, քանի դեռ հեղուկ մաս կա թավայի մեջ: Զանգվածը լցնել պանրի վրա: Կանաչեղենը կտրատել, լցնել սունկի վրա: Լոլիկը շերտատել, շերտերով ծածկել սունկը: Վրան կրկին քերած պանիր լցնել և դնել տաք ջեռոցի մեջ: 190 աստիճանում 35-45 րոպե թողնելուց հետո հանել, կտրատել, մատուցել:

Ձեզ անհրաժեշտ են հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ֆրանսիական պիցցա

պիցցայի լոշ  պիցցայի լոշ - 1 հատ

շամպինիոն  շամպինիոն - 200 գրամ

պանիր պանիր - 150 գրամ

սոխ  սոխ - 1 հատ

լոլիկ  լոլիկ - 2 հատ

կանաչ սոխ  կանաչ սոխ - 1 փունջ

սամիթ  սամիթ

համեմ  համեմ

մաղադանոս  մաղադանոս

աղ  աղ

սև պղպեղ  սև պղպեղ