ԱՀԿ. բացառված չէ, որ կորոնավիրուսը տարածվում է ոչ միայն փռշտալու և հազալու, այլ նաև շնչելու միջոցով


04:41 , 9 հուլիս, 2020

Կորոնավիրուսը կարող է տարածվել փոքր կաթիլների միջոցով, որոնք արտաշնչում է մարդը: Այդ կաթիլների աերոզոլները կարող են երկար ժամանակ պահպանվել օդում: Սակայն բացառված չէ, որ վիրուսը կարող է տարածվել սովորական շնչելու միջոցով:

Ինչպես հայտնում է BBC-ը, օդով վիրուսի փոխանցումը չի կարելի անտեսել պանդեմիայի դեմ պայքարի շրջանակում: Այս մասին հայտարարել է ԱՀԿ հիվանդությունների տարածման վերահսկման հարցերով տեխնիկական տնօրեն Բենեդետա Ալեգրանցին:

Մասնագետի խոսքով՝ առկա տվյալները չեն բացառում դրա հնարավորությունը: Օդով տարածվող կաթիլները կարող են վարակման աղբյուր լինել մարդկանց զանգվածային կուտակումների պայմաններում, ինչպես նաև փակ և վատ օդափոխվող տարածքներում: