Անսովոր ֆոտոշարք ջրի տակ Հադիդի կողմից (Photo)


06:14 , 9 հուլիս, 2020

Ժամանակակից ամենահայտնի մոդելներից մեկը՝ Բելլա Հադիդը, ամերիկյան Calvin Klein ապրանքանիշի գովազդային արշավի համար ներկայացրել է անսովոր ֆոտոշարք: Այս մասին հայտնում է Hello-ն:

Աստղը նկարահանվել է Calvin Klein Swimwear-ի ծովափնյա շարքի համար: Նկարահանումները մասամբ տեղի են ունեցել ջրի տակ: Հադիդը ցուցադրել է ապրանքանիշի մի շարք լողազգեստներ:

Նկարների մեծ մասը ներկայացված են սև և սպիտակ գույներով: Նշվում է, որ ֆոտոշարքի հեղինակը Շարլոտ Ուելսն է: