ԱՄՆ-ն պաշտոնապես դուրս է գալիս ԱՀԿ-ից


08:28 , 9 հուլիս, 2020

Shantnews.am-ը գրում է․

ԱՄՆ-ն պաշտոնապես իրազեկել է ԱՀԿ-ին, որ դուրս է գալիս կազմակերպությունից: ԱՀԿ ներկայացուցիչը հաստատել է, որ կազմակերպությունում ԱՄՆ-ից ստացել են պաշտոնական իրազեկումը: Կազմակերպությունից դուրս գալու համար, ըստ կարգի, պետությունը հայտ է ներկայացնում և մեկ տարվա ընթացքում կատարում անդամության հետ կապված իր բոլոր պարտավորությունները՝ մասնավորապես վճարում անդամավճարները: Հունիսի տվյալներով՝ ԱՄՆ-ն պարտավոր էր ԱՀԿ-ին վճարել 198 մլն դոլար:

Սա ֆորմալ կողմն են, իսկ այն որ ԱՄՆ -ն ցանկանում է դուրս գալ ԱՀԿ -ից, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է դեռ մայիսին: ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ղեկավար Նենսի Փելոսին չմտածված քայլ է համարել ԱՄՆ նախագահի՝ ԱՀԿ -ից դուրս գալու որոշումը: