Ղազախստանի նախագահը կոչ է արել կորոնավիրուսի պատճառով խուճապի չմատնվել


06:27 , 9 հուլիս, 2020

Shantnews.am-ը գրում է․

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը կոչ է արել համաքաղաքացիներին խուճապի չմատնվել կորոնավիրուսի համաճարակի պատճառով, որպեսզի դեղի պահանջարկի պատճառով իրարանցում չառաջանա:

Տոկաևը հայտնել է, որ իր հանձնարարության շրջանակներում սկսել են ձերբակալել այն չարագործներին, որոնք զբաղվում են դեղերի թեմայով շահարկումներով: Բնակչությունը դեղերով ապահովելու աշխատանքը շարունակվում է։

«Դիմում եմ քաղաքացիներին՝ խնդրելով խուճապի չմատնվել, քանի որ դա առաջացնում է դեղորայքի աժիոտաժային պահանջարկ», — հայտարարել է Տոկաևը:

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ից Ղազախստանում երկշաբաթյա կոշտ կարանտին է սահմանվել։ Դադարեցվել է ավտոբուսների հաղորդակցությունը շրջանների միջև, արգելվել են զանգվածային միջոցառումները, փակ շուկաների, գեղեցկության սրահների, կինոթատրոնների, կրոնական հաստատությունների աշխատանքը: Երկրում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 51 հազար դեպք։ Ռուս բժիշկների խումբը է ժամանել Նուր-Սուլթան՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ղազախստանցի գործընկերներին օգնելու համար։