«Այո, մենք քննարկում ենք այդ հարցը՝ որպես հակահարված Չինաստանին». Թրամփը՝ TikTok հավելվածն ԱՄՆ-ում արգելելու մասին


02:45 , 9 հուլիս, 2020

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը դիտարկում է TikTok տեսանյութերի հավելվածն ԱՄՆ-ում արգելելու հավանականությունը՝ որպես Չինաստանից վրեժխնդիր լինելու հնարավոր տարբերակ՝ կորոնավիրուսի պատճառով:

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, Թրամփի այս հայտարարությունը հաջորդել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հաղորդմանն այն մասին, որ պաշտոնատար անձինք ուսումնասիրում են չինական ByteDance ընկերությանը պատկանող հավելվածն արգելելու միջոցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ