ՄԻԵԴ-ը չի մերժել ՀՀ ՍԴ չորս դատավորների բողոքը կամ չի հաստատել, որ ՀՀ իշխանություններն իրավացի են սահմանադրական բարեփոխումների հարցում


00:22 , 9 հուլիս, 2020

Ինչպես պարզվում է հրապարակված հաղորդագրությունից, ընդամենը մերժվել է միջանկյալ միջոցի կիրառումը: Միջանկյալ միջոց կիրառվում է միայն այն դեպքում, երբ ենթադրվում է անվերականգնելի վնաս: Այս գործում քանի որ ցանկացած ժամանակ կարելի է ՍԴ դատավորներին վերականգնել իրենց պաշտոններում, դա անվերականգնելի վնաս չի համարվել:

Հաղորդագրության մեջ նշված է, որ ՀՀ ՍԴ դատավորները կարող են իրենց բողոքը ներկայացնել, և անհրաժեշտության դեպքում դատարանը դա կքննի առաջնահերթության կարգով:

Image may contain: textImage may contain: text